Ալմաթիում վարչական շենքերի գրոհի ժամանակ զոհվել են անկարգությունների տասնյակ մասնակիցներ:
Այս մասին հայտարարել է ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը, փոխանցում է Интерфакс-ը։
Նրա խոսքով՝ գիշերը փորձ է արվել գրավել վարչական շենքերը, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքը և ոստիկանության շրջանային բաժինները։
Պաշտոնյան նաև նշել է, որ բախումների ժամանակ ոստիկանության 317 ծառայող վնասվածք է ստացել, 8-ը՝ զոհվել:
Տեղի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է ավելի քան 1000 տուժածի մասին, որոնցից 400-ը հոսպիտալացվել են:
Ղազախական բանակն Ալմաթիում հատուկ գործողություն է իրականացնում։