6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն ապշեցրեց ռուսական «Лучше всех» նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին՝ իր ֆենոմենալ հիշողությամբ

6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը Մոսկվայից մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех» նախագծին, որտեղ երեխաներն ու դեռահասները ցուցադրում են իրենց տաղանդներն ու անհավանական ունակությունները:

Ալեքսանդրը զարմացրել է նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին իր ֆենոմենալ հիշողությամբ. վեց տարեկան հասակում տղան արդեն անգիր գիտի Շեքսպիրյան «Համլետ»-ը՝ ինչպես օրիգինալով, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ:

Դրանից զատ Ալեքսանդրը տիրապետում է մի քանի օտար լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն: Տղայի խոսքով՝ այդ լեզուներին նա տիրապետում է ոչ թե ամբողջությամբ, այլ միայն կարող է երգեր կատարել։

Նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինը տղային հրավիրեց Վալդիս Պելշի ծրագրին մասնակցելու: Հատուկ Ալեքսանդրի համար կազմակերպվել էր «Угадай мелодию» հաղորդումը՝ իր կողմից նախկինում նշված լեզուների երգերով։ Տղան բոլոր խնդիրները հաջողությամբ հաղթահարեց:

«Лучше всех» նախագծին ներկա էր Ալեքսանդրի հայրը՝ Հայկը, ով էլ զբաղվում է որդու ուսուցմամբ։ Հայկ Բեյլերյանը, պատասխանելով հաղորդավար Մաքսիմ Գալկինի հարցերին, հայտնել է, որ իր որդին «սիրում է ելույթ ունենալ, իսկ նրան պետք է օգնել միայն արտասանությամբ»:

Տեսանյութը` ստորև

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում