Երբ կնտրվի ՀՀ նախագահ. Կարգն ու օրը հայտնի է

Հանրապետության նախագահի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո (փետրվարի 17-27) անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր): Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը(65 պատգամավոր): Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում խմբակցությունները բաժանված են հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրն» -71 պատգամավոր, «Հայաստան» դաշինք- 29 պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինք 7 պատգամավոր- 1։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում