Մարիամ Փաշինյանին պետական 27.000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը. տեսանյութ

Շռայլությունների և շքեղ կյանքի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն փիլիսոփայությանը չի հետևում, երբ խոսքը գնում է իր ընտանիքի անդամների մասին։

Այս մասին գրում է Politik.am-ը։

Եվ այսպես, այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանիհամար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնաց։ Կառավարության կայքի աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։ 

Օրերս կայքի տեսախցիկը ֆիքսել է նշված մեքենան «Դիջիթեյն» ընկերություն գլխավոր գրասենյակի մոտակայքում։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Մարիամ Փաշինյանն աշխատանքի է անցել նշված ընկերությունում և աշխատում է ընկերության HR բաժնում։

Տեսանյութից հասկանալի է դառնում, որ մեքենան ոչ թե անվտանգության աշխատակիցների փոխադրամիջոց է և ուկեղցում է Մարիամ Փաշինյանի անձնական մեքենային, այլ «ծառայողական» մեքենայի դեր է իրականացնում պետական ոչ մի պաշտոն չունեցող անձի համար։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում