Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի գործընկերներ,
սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն: Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ 47 համարի ավտոբուսի վարորդի «արկածներ»-ից։
