Ամենասարսափելին իմ կիսատ տեսքն էր, ձեռքս սահեցնում էի ցած ու զգում, որ դատարկ է. ուժ էի գտնում՝ չխելագարվեմ. Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան

Հրատարակվել է  հետախույզ Սարգիս Ստեփանյանի և Դավիթ Դավթյանի «Բազկամարդը» գիրքը, որն ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր հուսահատության եզրին են։

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2014թ․ին ծանր վիրավորվելու պատճառով կորցրել է երկու ոտքն ու ձեռքը, սակայն կարճ ամիսներ անց իր համառ պայքարի շնորհից սկսել է արդեն քայլել։

Ներկայացնում ենք նրա խոսքից մի հատված, որը ներառված է գրքում։

Возможно, это изображение (1 человек и стоит)

«Ամենասարսափելին իմ կիսատ տեսքն էր։ Ես բարձրահասակ զինվորական էի, ձիգ մկաններով։ Հիմա մահճակալի կեսին տեղավորված, կաթվածահար էի լինում, երբ պատկերացնում էի ինձ ուղղահայաց դիրքով։

Երբեմն ձեռքս սահեցնում էի ցած ու կես մետրից շոշափում էի, զգում, որ դատարկ է։ Ցավից էլ սոսկալի էր այդ պահը, անպատկերացնելի, անընկալելի։ Հետո ինչ-որ կերպ ուժ էի գտնում, թեման փոխում, որ չխելագարվեմ։ Ինձ կտրում էի ցավից ու մտածմունքներից»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում