Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է. Փաշինյանը և մի շարք պատգամավորներ հենց հարսանիքի ժամանակ են վարակվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փարավոնյան հարսանիքի ժամանակ է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։

Covid-ով վարակվել է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։

Սա, թերեւս, վկայումն է այն բանի մասին, որ առանց համաճարակային կանոնների խիստ պահմանման, այն էլ՝ փակ տարածքներում, նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ չպետք է անցկացվեն։

Ու կառավարությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչության՝ Առողջապահությաննախարարության, փաստորեն, չի կարողանում այնպիսի մեխանիզմներ մշակել ուպարտադրել ռեստորաններին, որ այնտեղ ուրախանալ հնարավոր լինի, այնուհետ այդուրախությունից հնարավորինս առողջ տուն վերադառնալ։

Նկատենք` չնայած պնդումներին, որ ստուգվել են բոլորի պատվաստումների կամ թեստի առկայությունը՝ դա չի պաշտպանելկորոնավիրուսի տարածումից։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: