Դերասանուհի Աննա Մանուչարյանը մեկ անգամ չէ, որ խոսել է կենդանիների հանդեպ իր մեծ սիրո մասին։

Օրերս դերասանուհին իր Instagram-ի «story» բաժնում հրապարակել է մեկ այլ վիրավոր շան լուսանկար, որին կից գրել է․
«Ինձ ճանաչողները գիտեն, որ իմ սրտի մեջ մի մմ չարություն չկա, ԲԱՅՑ սրտանց կամենում եմ, որ ամենադաժան պատիժը կրեն էն մարդիկ, ովքեր ցավ են պատճառում իրենցից թույլին, անպաշտպանի վրա ձեռք են բարձրացնում… նաև էն ծնողները, ովքեր իրենց երեխաներին չեն սովորեցնում հոգ տանել կենդանու մասին ու չնեղացնել… Իմ սեփական ձեռքերով կմասնատեի ձեզ, մաքրվեք էս մոլորակից մարդանման անասուններ»:

