Երգերի հեղինակ, երգիչ Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին աշխատանքը։
«Թռիչք վերջին անգամ»՝ այսպես է կոչվում ընկերների վերջին աշխատանքը։
Այն նվիրված է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին:

Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։
«Իմ եւ Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- մեկնաբանություններում գրել է Րաֆֆի Ալթունյանը։
