«Չոլերի» մեջ, սովшծ-ծшրшվ անցկացրել է ցրտին․ խոստшցել են՝ նույն զորամաս չեն տանի․ Կապանի զորամասն ինքնակամ լքած Վլե Ֆերոյանը տանն է

Կապանի զորամասն ինքնակամ լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանը կապ էր հաստատել հարազատների հետ, այժմ տանն է։

Վերջինիս տատիկը՝ Ռոզա Ֆերանյանը նշել է, որ թոռն այս ընթացքում Կապանին հարակից գյուղերում է անցկացրել։

«Մոտեցել է մարդկանց, հեռախոս խնդրել, զանգել է ինձ, տաքսի է նստել, եկել տուն, դիմավորել ենք։ Տեղեկացրել ենք, որ արդեն տանն է»,- ասել է նա՝ նշելով, որ վաղը Վլե Ֆերոյանը կներկայանա Ռազմական ոստիկանություն։

Ռոզա Ֆերանյանը նշել է, որ կարևոր պայման են դրել՝ զինվորը չպետք է վերադառնա Կապանի նույն զորամաս, հակառակ դեպքում կարող են նորից տանջել նրան։

«Ինքը խնդիր չի տեսնում, անպայման հետ է գնալու ծառայության, կարևորը՝ այլ զորամաս լինի, խոստացել են, որ այդ զորամաս չեն տանի»,-ասել է Ռոզա ֆերոյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: