Մшծունով կլոր գшթш, որն անգшմ սկսնшկի մոտ հիանшլի կստшցվի. այս տնական գшթшյից ոչ ոք չի կшրողանш հրшժшրվել

Առաջարկում ենք մածունով կլոր գաթայի բաղադրшտոմս։

Բաղшդրիչներ խմորի համար՝ 2 հատ ձու, 500 գ մածուն կшմ թթվшսեր, 300 գ կարագ, 5 -6 բաժшկ шլյուր, 1 թեյի գդալ սոդա, 1 թեյի գդшլ վшնիլին։ Խորիզի համար՝ 1,5 բшժшկ շшքարավшզ, 1 բшժшկ ալյուր, 4 ճ․ գ ձեթ, վանիլին։

Պատրաստման եղանակը․ Մեծ թասի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք շաքարավազը, սոդան ու վանիլինը: Խառնում ենք ու սառնարանից դուրս բերում լավ սառը կարագը: Քերում ենք ալյուրի զանգվածի մեջ ու ձեռքերով արագ փշուրի վերածում: Աշխատում ենք արագ ու մատներով, ձեռքի ափերով աշխատելիս մեր ձեռքերի ջերմաստիճանն ենք փոխանցում, դրանից կարագը կարող է հալվել ու ավելի շատ ալյուր պահանջել: Դա նշանակում է, որ մեր պատրաստած գաթան մի փոքր ավելի չոր կստացվի, քան ցանկանում էինք: Իսկ ես ձեզ փափուկ գաթա եմ խոստացել)

Փշուրը ստանալուց հետո զանգվածի կենտրոնում փոս ենք անում, կոտրում ենք ձուն (1 դեղնուցը պահում ենք երեսին քսելու համար), ավելացնում ենք մածունն ու հունցում փափուկ, չկպչող խմոր: Խմորը բաժանում ենք 2-3 գնդի, փաթաթում ենք սննդային թաղանթով ու 30 րոպեով դնում սառնարանը:

Ժամանակը լրանալուց հետո գնդերը հերթով դուրս ենք բերում, գրտնակում ենք ոչ շատ բարակ, վրան տարածում ենք խորիզն ու փաթաթում ոչ շատ պինդ: Պինդ փաթաթելու դեպքում խմորը թխվելիս ուռչում է ու դուրս հրում խորիզը: Սրա արդյունքում է, որ երբեմն գաթաների եզրերից խորիզը շատ է դուրս գալիս:

Փաթաթուկը կտրատում ենք 2-3 սմ, կամ ավելի մեծ կտորների, տեղափոխում բուսայուղ քսած տապակի վրա, երեսին հարած դեղնուց ենք քսում ու թխում ենք նախապես 200-220 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչ գեղեցիկ ոսկեգունելը:

Միջանկյալ նշեմ, որ գաթաները ցածր ջերմաստիճան չեն սիրում, չորանում են: Նրանք պետք է արագ թխվեն, երկար թխվելուց որակը կորցնում են: Խոսքը վերաբերում է սոդայով ցանկացած գաթայի։

Ահա և վերջ, համեղ ու անուշ բուրմունքով փափուկ գաթան ձեր սեղանին է, մնում է թեյը լցնել ու կանչել ընտանիքի անդամներին: Մնացեք սիրով:

Մանրամասները տեսանյութում`

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում