Ուկրшինшյի ՆԳՆ-ն զոհերի և վիրшվորների նшխնшկան թիվ է հшյտնում. լուսшնկшրներ

Ուկրաինայի ՆԳՆն հայտնում է, որ Ղրիմի տարածքից, Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։

Օդեսայի շրջանի Պոդոլսկ քաղաքում հայտարարվում է 6 զոհի, 7 վիրավորի, 19 անհետկորածի, Մարիուպլում՝ 1 զոհի, 2 վիրավորի մասին։

Հինգշաբթի առավոտվա դրությամբ ուկրաինական էներգահամակարգն աշխատում է առանց խափանումների, բոլոր օբյեկտները գտնվում են ուժեղ հսկողության տակ, հայտնել են«Ուկրէներգո» ընկերության մամուլի ծառայությունից։

«Ուկրաինական էներգահամակարգն անջատված է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի էներգահամակարգերից։ Համակարգում հաճախականությունը 50 Հց է։ Ցանցի բոլոր օբյեկտները գործում են ուժեղացված անվտանգության ներքո, իրենց տեղում է օպերատիվ դիսպետչերական անձնակազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Լուսանկարները՝ Ուկրաինայի ՆԳՆի։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում