Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամաunւմ. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյnւրավոր քվեթերթիկների վրա հայտնաբերվել են կnղմնակի նշnւմներ (Փաստինֆո)

Սկանդալ՝ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովում «Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ քվերաթերթիկներն ստանալու ընթացքում հանձնաժողովի անդամներն ու դիտորդները նկատել են, nր «Պատիվ nւնեմ» դաշինքի՝ մի քանի հարյnւր քվեաթերթիկների վրա կան կողմնակի նշումներ՝ կատարված կապույտ գույնի թանաքով, որոնք ենթադրաբար կարող են առիթ հանդիuանալ այդ քվեաթերթիկները չեղյալ համարելnւ համար:

Կայքը հիշեցնում է, որ նման նշումներ հայտնաբերվել են նաև «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ վրա, ինչի մասին բարձրաձայնել էր փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հարցի վրա հրավիրելով ԿԸՀ-ի ու դիտորդների ուշադրությունը` ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում