Արդեն մի քանի օր է, ինչ հեռախոսազանգեր են ստացվում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրի դիմաց գտնվող՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածում հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ։ Հավանաբար, թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։