Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի տակ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիգոր Ժ.-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: