Զելենսկու նկատմամբ 3 մահափորձ է իրականացվել

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Վլադիմիր Զելենսկին վերապրել է առնվազն երեք մահափորձ:

Այս մասին գրում է The Times-ի բրիտանական հրատարակությունը, փոխանցում է Украинская правда-ն:

Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահին սպանելու առաջադրանքով երկիր է ուղարկվել երկու խումբ՝ Վագներ ՊՄԿ վարձկանները և Կադիրովի հատուկ ջոկատայինները:

Վագներին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նրանք կորուստներ են կրել Զելենսկու դեմ մահափորձի ժամանակ։ Ըստ նրանց՝ «անհավանական»  գործողությունների մասին նախագահի անվտանգության ծառայության տեղեկացվածության մակարդակն «անհավանական է»:

Փետրվարի 26-ին Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են Կադիրովի խմբավորումը, որի նպատակը Զելենսկու ոչնչացումն էր։