Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար–հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք–Գյումրի ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվողհատվածում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 3 հոգի, որոնցից երկուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը: Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանհրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջները մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:
Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր–ի 242 հոդվածի 2-րդ մասիհատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
