Ինչի՞ց է մահացել Էդգար Խաչատրյանը ․․․նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել էիք, որ մահացել է Dalma Garden Mall-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էդգար Խաչատրյանը։ Մեր տեղեկություններով Էդգար Խաչատրյանը առողջական խնդիրներ ուներ և երկար տարիներ բուժում էր ստանում։

Dalma Garden Mall-ի ֆեյսբուքյան էջը ավելի վաղ հայտնել էր․ «Էդգարը ոչ միայն Dalma Garden Mall-ի հիմնադիր տնօրենն էր և հիմնական շարժիչ ուժը, այլ նաև հիանալի ընկեր էր և հայր: Դալմա մոլով նա հիմնովին փոխեց առևտրի մշակույթը Հայաստանում և իր մեծ ներդրումն ունեցավ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Չնայած իր երիտասարդ տարիքին, Էդգարը հիանալի առաջնորդ էր, ով միշտ մոտիվացնում և աջակցում էր մեզ:

Որպես նրա թիմ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք նրա սկսած կարևոր ճանապարհը այն բարձր որակով, որը կբավարարեր նրան։

Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա»,– ասվում է առևտրի կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում