Արցախում գազը կրկին անջատվել է։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է.«Երբ գազատարի վերականգնումից հետո հայտարարեցին, թե գազատարի վերականգնումն իրականացավ ՀՀ իշխանությունների ջանքերով, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ՝ ադրբեջանական կողմի միջոցով, ես անմիջապես հասկացա, որ այդ հայտարարության մեջ ինչ – որ կեղծիք կա։ Եվ, ահա, գազն Արցախում կրկին անջատված է»։
![]()
Ըստ նրա՝ պատահական չէր, որ գազատարը ադրբեջանական կողմը վերականգնեց՝ գազատարի վրա փական տեղադրելու համար,որ ցանկացած պահի՝ իր հայեցողությամբ, կտրի գազի մուտքն Արցախ։ «Գազը կրկին անջատվել է»,- ասել է Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ չեն իմանում ի՞նչ են անելու այս ցրտին. Արցախում, այս եղանակի համար աննախադեպ ձնառատ է, տեղ – տեղ նույնիսկ լերկ սառույց ու սառնամանիք։
