ՇՏԱՊ. Ադրբեջանցիները հետ են քաշել զորքերը Փառուխ գյուղից

ՇՏԱՊ. Ադրբեջանցիները հետ են քաշել զորքերը Փառուխ գյուղից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հետ են քաշվել Արցախի Փառուղ գյուղից։

Ադրբեջանական զինուժը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, չորս մարդ վիրավորվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետևանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և կողմերի ներկայացուցիչների միջև փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»,- ասվում է նախարարության կայքում։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։