Արցախում թշնամու Բայրաքթարից զոհված Արարատ Թևոսյանին հուղարկավորեցին Եռաբլուրում

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ մարտի 25-ին ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս մահացու վիրավորվում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող ծնունդով Հադրութի շրջանի Ցոր գյուղից Արարատ Վագիֆի Թևոսյանի հուղարկավորության արարողությունը։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում էին ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, որ մարտի 25-ին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Լուսանկարները՝ News.am-ի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: