Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից 6-ի վիճակը լավ է, մեկը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՀ ՄԻՊ

Արցախում մարտի 25-ին ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից իրականացված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներից հինգը բուժումը ստանում են Արցախում, երկուսը տեղափոխվել են Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Վիրավորում ստացած 5 զինծառայողի վիճակը վերականգնողական փուլում է. եւս երկուսը տեղափոխվել են Հայաստան։ Հայաստան տեղափոխված մեկ զինծառայողի վիճակը նախկինում միջին ծանրության էր, հիմա արդեն դրական դինամիկա կա, իսկ մյուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ՊԲ բոլոր 14 զինծառայողները վիրավորվել էին մարտի 25-ին Bayraktar անօդաչուների հարվածից։ Հայկական կողմի երեք զոհերը նույնպես անօդաչուի հարվածի հետեւանքով էին։ Բոլոր զոհվածները պայմանագրային զինծառայողներ էին, արցախցիներ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: