«Հույս ունենք, որ վերադառնալու ենք Խրամորթ և հույս ունենք, որ այս երեխան խաղաղություն է բերելու»…Ադրբեջանցիների սադրանքների հետևանքով Խրամորթից տարհանված կինը լույս աշխարհ է բերել իր 5–րդ երեխային․ (տեսանյութ)

Ստեփանակերտում ծնվել է ամենափոքր խրամորթցին։ Նա ընտանիքի 5-րդ երեխան է։ Ծնվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիների սադրանքների պատճառով գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։

Ծնողները նշում են, որ մտադրություն չունեն գյուղը լքելու և այլ բնակավայրում ապրելու։

«Հույս ունենք, որ վերադառնալու ենք Խրամորթ և հույս ունենք, որ այս երեխան խաղաղություն է բերելու»,- նշում է հայրը՝ Սևակ Բաղդասարյանը։

Ստեփանակերտի ծննդատան բակում դիմավորեցին ամենափոքրիկ խրամորթցուն: Հայրը փոքրիկ Լեոյին մի քանի րոպեով տեսնելու հնարավորություն է ունեցել: Ինքը կրկին մեկնել է Խրամորթ՝ մարտական ընկերների մոտ: Ընտանիքը առայժմ Իվանյանում կապրի, մինչև Խրամորթ վերադառնալը կանանց ու երեխաների համար համեմատաբար անվտանգ լինի:

Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը՝ այստեղ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: