Արա Մարտիրոսյանը խոստովանել է, որ 4 տարի է, ինչ ամուսնալուծված է, չի շփվում որդու հետ, վատ հայր է, որոշել է այլևս երբեք չսիրել որևէ կնոջ. երգիչն առողջական խնդիրներ ունի (տեսանյութ)

Starnews-ի աչքից չի վրիպել Արա Մարտիրոսյանի հարցազրույցներից մեկում արտահայտած մտքերը: Ըստ երգչի՝ երբեք չի ափսոսում իր արած քայլերի համար, ափսոսում է ժամանակը, սակայն՝ ոչ քայլերը:

«Ես  սովորական մահկանացու եմ, ով իրավունք ունի սխալվելու: Այնպես չէ, որ անթերի եմ: Սխալվել եմ շատ, սակայն ունեցել եմ ուժ ասելու՝ կներես, իսկ տղամարդու համար դա դժվար է, քանի որ երբ ասում ես կներես, դու արդեն խնդրում ես, իսկ խնդրելը տղամարդու համար այդքան էլ ճիշտ չէ»:

Ըստ Արայի՝ ինքը ներողամիտ է, սակայն հիշաչար է:

Արան նաև խոստովանել է, որ արդեն 4 տարի է, ինչ ամուսնալուծված է, ըստ իրեն՝ ինքը լավ հայր չէ, քանի որ էգոիստ է իր երգի նկատմամբ:

«Նախ ֆիզիկապես չեմ կարողանում որդուս կողքին լինել, երկրորդն էլ կապը կորել է: Տարածությունը, հեռավորությունը, իմ վատ հայր լինելը շատ բան փոխեց… Ես այն հայրերից չեմ, որ որդուն անտերության մատնեմ… Ժամանակը իր տեղը կգցի, հուսամ՝ այդ ժամանակն էլ կլրացնենք: Ես խոսել չեմ սիրում, ինձ մոտ հայացքն ու ժեստը շատ ավելի շատ բաներ կարող են ասել»:

Արայի խոսքով՝ Հայաստանից հեռացել էր, որովհետև իսկապես սիրում էր, իսկ սիրո հետևից պետք է գնալ, իր նախկին կինն էլ իրեն օգնում էր, թեպետ երբ նոր էր հաստատվել ԱՄՆ-ում, օրը 50 դոլարով «պարկետ էր խփում», հետո առաքում էր կատարում օդանավակայանում: Ի վերջո, մեկ տարի չերգելուց հետո կրկին սկսեց երգել, որովհետև չէր կարողանում առանց երգի:

Արան նաև խոստովանել է, որ այլևս իրեն թույլ չի տալիս սիրել, սակայն հաճախ է սիրահարվում, սակայն սիրել չի ցանկանում, քանի որ երբ սիրում է, թուլանում է, իսկ իրեն պետք է ուժեղ մնալ: Նա իրեն միայնակ մարդ է համարում: Ըստ Արայի՝ «սեր» բառը պարզապես ջնջել է իր կյանքից:

Արան նաև առողջական խնդիրներ ունի, մասնավորապես՝ սրտի հետ կապված, որոնք առաջացել են 34 տարեկանից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում