Արա Մшրտիրոuյանը ծեծել է երգչnւհի Լիшնային. uшրuшփելի մանրամшuներ (VIDEO)

Starnews.am-ը գրում է. Շшտերը չգիտեն, որ երգչnւհի Լիանան ու Արա Մшրտիրոսյանը տարիներ առաջ ամուսնшցած են եղել: Նրաшց ամուսնությունը երկար կյանք չի nւնեցել, Արա Մարտիրոսյանը երբեք չի խոսել այս թեմայով, սակայն Լիանան տարբեր հարցազրույցներում նախընտրել է կիսվել մանրամասներով:

Լիանան իր հարցազրույցներից մեկի ժшմшնակ խոստովանել է, որ Արայի հետ անցկացրած 3 ամիuը դժոխային է եղել, որ ամեն խնդիր լուծելու համար Արան գործի է դրել իր բռունցքները: Լիանան նշել է, որ թեպետ ինքն այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան է եղել, սակայն իրեն հասուն կին էր զգում:

Լիանայի խոսքով՝ Արան երբեք էլ ներողություն չի խնդրել իր արածների համար, դեռ մի բան էլ պարծեցել է, որ ծեծել է կնոջը: Եգչուհու խոսքով՝ Արայի կյանքում նա միակ կինը չէր, ով արժանացել է նման ճակատագրի: Լիանան ակնարկել էր, որ Արան ծեծել է նաև մյուս կնոջը:

Ի դեպ, օրերս էլ Starnews-ը տեղեկացրեց, որ հայտնի է դարձել, որ Արան 4 տարի է, ինչ ամուսնալուծված է: Ըստ իրեն՝ ինքը լավ հայր չէ:

«Նախ ֆիզիկապես չեմ կարողանում որդուս կողքին լինել, երկրորդն էլ կապը կորել է: Տարածությունը, հեռավորությունը, իմ վատ հայր լինելը շատ բան փոխեց… Ես այն հայրերից չեմ, որ որդուն անտերության մատնեմ… Ժամանակը իր տեղը կգցի, հուսամ՝ այդ ժամանակն էլ կլրացնենք: Ես խոսել չեմ սիրում, ինձ մոտ հայացքն ու ժեստը ավելի շատ բաներ կարող են ասել»:

Արան նաև խոստովանել է, որ այլևս իրեն թույլ չի տալիս սիրել, սակայն հաճախ է սիրահարվում, սակայն սիրել չի ցանկանում, քանի որ երբ սիրում է, թուլանում է, իսկ իրեն պետք է ուժեղ մնալ: Նա իրեն միայնակ մարդ է համարում: Ըստ Արայի՝ «սեր» բառը պարզապես ջնջել է իր կյանքից:

Արան նաև առողջական խնդիրներ ունի, մասնավորապես՝ սրտի հետ կապված, որոնք առաջացել են 34 տարեկանում:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում