Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգով է հանդես եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում։
Համերգը կայացել է Բոչելիի՝ «Romanza» ալբոմի 30-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության (Romanza 30th Anniversary World Tour) շրջանակում։
Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունն առանձնահատուկ գնահատել է Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր և դիրիժոր Կառլո Բերնինին։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
