Հայաստանի կինոգործիչների միությունից հայտնում են, որ միության 16-րդ ժողովում Հարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում։ Այս որոշումը կայացվել է միության 105 անդամների միաձայն քվեարկությամբ։
Հայաստանի կինոգործիչների միության 16-րդ ժողովը նաև ընտրել է կինոմիության վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամներին։ Վարչությունը ձևավորվել է որպես պրոֆեսիոնալ գիլդիաների նախագահներ և միության անդամներից կազմված մարմին։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
