Ո՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ո՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներ

Նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր ահազանգ, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին մեքենայատերը ներկայացրել է հաղորդում, որ ժամը 4․10-ի սահմաններում «Տոյոտա Քեմրի» մակնիշի իր ավտոմեքենան հրկիզել են։

Ոստիկանությունից հայտնում են, որ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Արարատի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան հրկիզել են Արտաշատ քաղաքի բնակիչ 25-ամյա և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա երկու երիտասարդները։ Նոյեմբերի 20-ին երկուսն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են:։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: