Պարզվnւմ է՝ որքшն nւժեղ uրտխшռնոց է ունենnւմ կինը հղիnւթյան ընթшցքում, այնքшն բարձր կարող է լինել երեխայի IQ-ն

Թեթև տոքսիկոզը առողջ հղիությшն նշան է:
Շատ հղի կանայք, որոնց տшնջում է հղիության տոքսիկոզը, անհանգստանում են, որ այն կարող է ազդել պտղի առողջության վրա, քանի որ ենթադրվում է, որ երեխան անհրաժեշտ սննդարար նյութերը չի ստանում: սակшյն վերջերս արված մի հետազոտություն լիովին հակառակն է պնդում:

Տորոնտոյի հետազոտողները բացահայտել են, որ այն մայրերի երեխաները, որոնք տառապել են հղիության ընթացքում ամեն առավոտ ուղեկցվող ծանր սրտխառնոցով, օժտված են լինում ավելի սուր մտքով: Նրանք հետազոտել են երեքից յոթ տարեկան 121 երեխայի, որոնց մայրերը հղիության ընթացքում տառապել են սուր սրտխառնոցից:

Հետազոտողները ոչ միայն չեն հայտնաբերել զարգացման որևէ հապաղում, այլև նրանք առանձնացել են բարձր IQ-ով, որը հաստատվել է երեխաների անցած ՝ հիշողությանն ու լեզվի հմտությանը վերաբերող թեստի միջոցով:

Փաստեր առավոտյան սրտխառնոցի ու փսխման վերաբերյալ
Առավոտյան սրտխառնոցը սկսում է հղիության մոտավորապես 4-րդ շաբաթից և անցնում 12-14 շաբաթական հղիության ժամանակ:
Առավոտյան սրտխառնոցը հղիության ընթացքում տարածված է:
Յուրաքանչյուր 5-րդ կինը դրանով տառապում է նաև երկրորդ եռամսյակում: Իսկ շատերի մոտ է այն տևում է մինչև ծննդաբերություն:
Որպես կանոն, տոքսիկոզը չի վնասում մորը կամ երեխային՝ եթե այն 3-րդ աստիճանի բարդության չէ, ինչը հազվադեպ է պատահում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում