«Ուրախների և հնարամիտների ակnւմբի» (КВН) «Տղաներ Բաքվից» թիմի անդամ Բահրամ Բագիրզադեն հիմա էլ աչք է դրել Երևանի վրա: Նա Ինստագրամի իր էջում օկուպացված հայոց բերդաքաղաք Շnւշիից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել` մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված ՀՀ մայրաքաղաքն անվանելով «ադրբեջանական» և հայտարարելով, թե «կվերադարձնեն» այն:
Բագիրզադեի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Մանկուց երազել եմ այցելել Իրևան: Մայրu ինձ շատ բան է պատմել կարմիր տուֆից կառուցված այս առասպելական գեղեցիկ ադրբեջանական քաղաքի մասին, որտեղ ժամանակին բնակվում էին իմ հարազատներ Քաջարներն ու Աֆշարները, ովքեր Հարավային Ադրբեջանից տեղափոխվել էին Իրևան: Ինձ հատկապես դուր եկան բերդի մասին պատմությունները, որը կանգնեցվել է 1515 թվականին Ադրբեջանի Սեֆյան կայսրության տիրակալ Շահ Իսմայիլ I Սաֆավի հրամանով:
Աստված տա, երբ ճանապարհները բացվեն, և հնարավոր լինի ապահով ճանապարհորդել, ես անպայման կայցելեմ իմ նախնիների ադրբեջանական այս հինավուրց քաղաքը: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ իմ աչքերով կտեսնեմ բերդեր, պալատներ, մզկիթներ, մինարեթներ, քարավանատներ, բաղնիքներ, կամուրջներ, ադրբեջանական մահլա և հրապարակներ: Մենք կվերադարձնենք այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում, ինչը կառուցել և կանգնեցրել են շատ ադրբեջանցիների սերունդներ: Իրևանը սպասում է իր ժառանգներին: Եվ ես երազում եմ հանդիպել այս ադրբեջանական քաղաքի հետ»: