Միայն թե կարդաք, ինչ օգտակար հատկություններ ունի անուշահամ ծիրանը

Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով, գրում է healthyfoodstar.com–ը։

Բացի այդ, ծիրանից պատրաստվում է յուղ, որը շատ օգտակար է առողջության համար: Ծիրանի յուղը ամենատարածված բաղադրիչներից է, որն օգտագործվում է դեմքի, մարմնի, մազերի խնամքի միջոցներում։ Այն փափկեցնում է մազերը և մաշկը:

Ծիրանի յուղը հարուստ է A, B, E վիտամիններով և հանքանյութերով, ինչպես նաև կիտրոնաթթվով, որը հիանալի միջոց է չոր, ծերացող և զգայուն մաշկի համար։

Ծիրանի յուղն օգտակար է ակնեի, էկզեմայի, դերմատիտի հակում ունեցող զգայուն մաշկի համար: Բացի այդ, այն հարուստ է բետա կարոտինով և օգնում է պայքարել բորբոքումների և մաշկի խնդիրների դեմ: Բետա կարոտինը ամենահայտնի հակաօքսիդանտներից է, որն առկա է բացառապես բույսերում: Այն կոչվում է «բնական հովանոց», քանի որ պաշտպանում է մաշկը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունը, որը երբեմն առաջանում է արևային լոգանք ընդունելիս:

Այնպես որ, գնումներ կատարելիս ձեռք բերեք մեծ թվով խնամքի միջոցներ, որոնք պարունակում են ծիրանի յուղ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում