Երեկ շատ կարևnր իրադարձnւթյուն է տեղի nւնեցել. Փաշինյան

Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի nւնեցել մեր հանրապետության կյանքում, մասնավորապես Երևանի կյանքում: Սկսել է իր գnրծունեությունը պարեկային ոստիկանությունը, որը նոր տիպի ոստիկանnւթյուն է՝ բառի բովանդակային ու մարդկային ռեսուրսի իմաստով: Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ ծառայություն է իրականացնում 698 պարեկային ոստիկաններ: Նրանց 70 տոկոսը մարդիկ ենք, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել: 30 տոկոսն էլ այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, ինչի արդյունքում պետք է լինի նոր կարգի ոստիկանություն:

«Հիմա մասնավորապես Երևանում ՃՈ-ն հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը: Հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի: Նա քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով չի հաղորդակցվելու: Պարեկային ոստիկանությունն իրականացնում է նաև ՃՈ-ից մեզ ծանոթ գործառույթները»,-ասաց նա: