Կարդացեք դաղձի օգտակար հատկությունների մասին և այն ավելի շատ կկիրառեք առօրյայում👇

Դաղձը շատ մեծ թերապևտիկ նշանակություն ունի իր հանգստացնող, ցավազրկող, անոթալայնիչ, հակաբորբոքային հատկությունների շնորհիվ: Այն բարերար ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա. բարձրացնում է ախորժակը, լիկվիդացնում սրտխառնոցը, այրոցը, նվազեցնում ստամոքսում գազերի առաջացումը, օգնում է լուծի ժամանակ: Ունի նաև լեղին օրգանիզմից արտամղող հատկություն, որի համար կիրառվում է լյարդի մաքրման և լեղապարկից քարերի դուրս բերման պրակտիկայում:

Դաղձը հաջողությամբ գործածվում է բարձր ջերմության, տենդի և մրսածության հետևանքով առաջ եկող հիվանդությունների (անգինա, ֆարինգիտ և այլն) ժամանակ որպես հովացնող, քրտնաբեր միջոց:

Այն օգնում է նաև միզասեռական և շնչառական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ:

Սրտի և արյունատար համակարգի վրա դաղձը խթանող ազդեցություն է ունենում, հանգստացնում է սրտխփոցները, գլխացավը, նպաստում է անոթային ճնշման իջեցմանը: Հիանալի արդյունք է խոստանում միգրեյնի դեմ պայքարում:
Նյարդային համակարգի վրա դաղձը կոմպլեքս ազդեցություն է ունենում. հանգստացնում է, նպաստում ուղեղի աշխատանքի բարելավմանը, օգնում ազատվել անքնությունից:

Թունավորումների դեպքում. քանի որ դաղձն օժտված է նաև հակատոքսիկ հատկությամբ, այն լայնորեն կիրառվում է նաև տարբեր տեսակի թունավորումների դեպքում: Այս պարագայում ավելի մեծ խտությամբ թուրմ է հարկավոր պատրաստել. 2 ճաշի գդալ դաղձը 1 բաժակ եռացրած ջրով թրմել 2 ժամ: Գործածել օրական 2-3 անգամ’ ուտելու ընթացքում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում