Օգնում ենք նիհարել արագ ու առողջ. Արժեքավոր խորհուրդներ

Ավելորդ քաշն այսօր ամենաանհանգստացնող երևույթն է։ Այն վնաս է առողջությանն ու տհաճ՝ աչքին։ Ավելորդ քաշից ազատվել շատերն են երազում, բայց ոչ բոլորին է հաջողվում դա անել։ Հաջողության դեպքում էլ երբեմն առողջությանն են վնասում։

Ներկայացնում ենք այն պարզ կանոնները, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում հրաշալի կազմվածք ունենալ ու առողջ օրգանիզմ։

Ճիշտ նիհարելու առաջին նախապայմանը նախաճաշն։ Նիհարելու և առողջությանը վնաս չհասցնելու համար հարկավոր է չմոռանալ երեք պարզ քայլերի մասին՝ սնվել օրական երեք անգամ և ևս երկու անգամ սաստիկ քաղցի դեպքում որևէ թեթև բան ուտել։

Առավոտյան օգտագործել բարդ ածխաջրերով հարուստ սնունդ, երեկոյան նախապատվությունը տալ սպիտակուցային մթերքին ու բանջարեղենին, վերահսկողության տակ պահել օգտագործվող սննդի քանակն ու կալորիաները:

Մեր օրգանիզմին յուրաքանչյուր 1 կգ-ի համար 30 մլ ջուր է պետք, եթե ձեր քաշը 70 կգ է, ապա օրական նորմը պետք է կազմի 2 լիտրից մի փոքր ավելի: Ջրային այլ հավելվածները՝ ապուրը, նարինջը, հյութը հաշվից դուրս են, քանի որ դրանք օրգանիզմը չեն հագեցնում, ջրի պակասը չեն լրացնում:

Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմեք: այն կօգնի, որ քիչ ուտեք: Թեյն ու սուրճն էլ՝ դառը։

Այն, ինչ ընտրում ենք, պետք է լինի լիարժեք ու հաշվեկշռված: Կնշանակի` չպետք է բացառել այս կամ այն մթերքը:

Մի կերեք ավելի, քան պետք է ապրելու համար: ափսեն պետք է կիսով չափ լիքը լինի։ Շատ կանաչեղեն կերեք:

Հարկավոր է ուտել հաճախ ու քիչ- քիչ. Նախաճաշին՝ վարսակաձավար, մինչև ճաշն ընկած ժամանակահատվածում կարելի է միրգ ուտել, ճաշին` ապուր, ընթրիքին` ձուկ ու աղցան, իսկ քնելուց 2 ժամ առաջ` տաք կաթ կամ էլ մեղրով թեյ: Թեթևությունից բավականություն կստանաք:

Շաբաթական մեկ անգամ բեռնաթափվելը պարտադիր է։ Բեռնաթափման օրերը լավ են ճիշտ սննդակարգ ընտրելու դեպքում: Ոմանք բեռնաթափվում են պարբերաբար, շաբաթական մեկ օր: Կարելի է այդ հատուկ օրերին միայն ջուր խմել կամ էլ սահմանափակ տեսակի սննդամթերք օգտագործել: Ընդհանուր սկզբունքը, որին պետք է կանոնավոր կերպով հետևել, անցումն է բեռնաթափման ու ելքը դրանից: Այսինքն` բեռնաթափմանը նախորդող օրը պետք է արդեն սնունդը բաղադրությամբ թեթևացված լինի ու նվազ կալորիական, իսկ բեռնաթափմանը հաջորդող օրը կրկին աստիճանաբար ու զգուշորեն պետք է վերադառնալ սովորական սննդակարգի:

Շատ հեղուկ, քիչ սնունդ ու շատ շարժում, միայն ադպես կարելի է մարմինը, առողջությունն ու նյարդերը կարգի բերել: Ի վերջո, մի մոռացեք, որ քաղցը կամ զանազան սննդակարգերը նպաստում են արագ քաշը վերականգնելուն, եթե չասենք` էլ ավելի գիրանալուն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում