ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Զորավոր,արդար և անարատ Աստված ,
Քո առջև կանգնած եմ հոգուս և մարմնիս անդարմանելի ու սաստիկ ցավերով:
Ահա ցավս եղավ մեղքիս պատասխանը և հիվանդությունը դարձավ իմ մշտական ուղեկիցը՝ որպես արատավոր վարքիս անհերքելի ապացույց:
Տե՜ր իմ, նայի՜ր ինձ, նայի՜ր իմ տանջալլուկ վիճակին ,որը կարոտ է նորոգման և ապաքինման,խղճա՜ և ների՜ր ինձ Քո օրենքիդ և սրբությանդ առջև մեղանչելուս համար՝
Անտարբերությամբ,ագահությամբ,անխղճությամբ,սաստկասրտությամբ,բանսարկությամբ և դատարկաբանությամբ:
Հեռու՜ պահիր ինձ իմ անօրինություններից և նորոգիր իմ մեջ մաքուր միտք,անարատ սիրտ և Աստվածընկալ հոգի:
Ամեն