ԿԸՀ-ն ամփոփել է 1808 տեղամասի քվեարկության արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 1928 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

54.31 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 20,89 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.2 %-ը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 4%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.02%-ը:

Նման տվյալներով ԱԺ կանցնեն ՔՊ-ն, Հայաստան դաշինքը ու Պատիվ ունեմը, ընդ որում՝ վերջինս չի հաղթահարի անցողիկ շեմը, բայց կանցնի ԱԺ որպես 3-րդ ամենաշատ հավաքած ուժ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում