Որոշ գործընկերներ հարվածի տակ են դնում մեր ներքին անվտանգությունն ու կայունությունը. ձեռնարկելու ենք բոլոր միջոցները` մեր անկախությունը պաշտպանելու համար. վարչապետ

Այն դաշնակիցները, որոնց վրա Հայաստանը հույս է դրել,մեր խոցելիությունը ի ցույց դնելու ու հայ ժողովրդի` անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե նման քաղաքականությունն ամենևին կապ չունի 2018 թվականին եկած կառավարության հետ:

«Այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում, այդ քաղաքականության արտահայտություն էր նաև ապրիլյան պատերազմը, 2014, 2015 թվկաններին տեղի ունեցած սահմանային լարումները և այլն: Մենք Հայաստանի անկախությունը կասածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնել, բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ ու ժողովդրավարական պետութուն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն` մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիությունն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում` հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա գործընկենրեին կոչ արեց ու հորդորեց հարգել Հայաստանի ինքիշխանությունը:

«Մենք մեր վճռական կամքն ենք արտահայտում` ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ արեց անասասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը:

«Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար: Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացել Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության գործիքները` համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»,- ասաց նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում