Ժողովրդի անհաղթահարելի ուժը պետք է հասնի այն աստիճանի, որ իշխանությունը ծնկի գա․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները (Տեսանյութ)

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա անելիքները։

«Պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք մի աստիճանի, երբ իշխանությունը ծնկի գա։ Փողոցային պայքարում նոր հեծանիվ հորինել պետք չէ։ Ժողովրդի անհաղթահարելի ուժը պետք է հասնի այն աստիճանի, որ ոստիկանական ուժերն այլևս չկարողանան դիմադրել»,- ասաց Սաղաթելյանը։

Վերջնարդյունքին հասնելու համար, նրա խոսքով, ոչ միայն Հանրապետության հրապարակը հանրահավաքի ժամանակ պետք է մարդաշատ լինի, այլև բողոքի տարբեր ակցիաներին շատ մարդիկ պետք է ներգրավվեն։

«Վաղը առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00 մայրաքաղաքում անցկացվելու են համատարած անհնազադնության, բողոքի ակցիաներ։ Գործի արագությունն ու հաջողությունը կախված է ձեր յուրաքանչյուրի մասնակցությունից»,- ասաց Իշխան Սաղաթելյանն ու ներկայացրեց, թե առավոտյան որ փողոցներից պետք է մեկնարկեն ակցիաներն ու որտեղ պետք է հավաքվեն մասնակիցները։

Կենտրոն

Կրկեսի շենքի դիմաց, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ, Բրյուսվի անվան համալսարանի դիմաց, Հանրապետության հրապարակ

Աջափնյակ

Մարզահամերգային համալիրի դիմաց

Շենգավիթ

Գարեգին նժդեհի հրապ

Էրեբունի

Սասունցի Դավթի արձանի մոտ

Արաբկիր

Կոմիտաս, 38՝ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ, Կասյան փողոց՝ «Երևան Սիթի» խանութի դիմաց

Քանաքեռ-Զեյթուն

«Երևան Սիթի» խանութի դիմաց

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ գործողություն ենք ուզում, ես ասում եմ՝ վաղը առավոտյան ժամը 08։00-ին գործողության ժամն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում