«Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում»․ Սամանթա Փաուեր Քաղաքական

Անցյալում աշխարհը ձախողել է Հայաստանին օգնելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

Նրա խոսքով՝ այսօր վարչապետ Փաշինյանի հետ խոսել են, թե ինչպես կարող են օգնել ԼՂ ժողովրդին, ինչպես նաև հայ ժողովրդին հետագայում, երբ Հայաստանը քայլեր կձեռնարկի իր ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին։

«ԼՂ-ում պետք է միջազգային հումանիտար ներկայություն լինի արձանագրելու, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր հանձնառությունները։ Զինված ուժ է կիրառվել, և մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան»,- նշել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում