ՀՀ քաղաքացի Դավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։
Այս մասին հայտնել են ադրբեջանի պաշտոնական աղբյուրները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահները սեպտեմբերի 27-ին ձերբակալել են Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։
Նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում «ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ»։
Նշենք, որ նա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրն է։