Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, սեպտեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության ծառայողները հանրության և լրագրողների աչքի առաջ ծեծի ենթարկելով ձերբակալեցին: Ընդ որում, ոստիկաններն այնպիսի անմարդկային վայրագություն էին դրսևորել, որ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով:

Իսկ բերման ենթարկելու պատճառն ինքնաբուխ խաղաղ հավաքին մասնակցելն էր: Այն, որ ակցիա իրականացնողների շարքից Լևոն Քոչարյանին ամեն գնով հեռացնելը հատուկ հրահանգ էր, որևէ մեկը կասկած չուներ: Սակայն, ինչպես տեղեկացրեցին «Փաստ» թերթի աղբյուրները, պարզվում է՝ բոլորը չէ, որ սիրում են գլուխները կախ ապօրինի հրահանգ կատարել: Մեր ունեցած տեղեկություններով, Լևոն Քոչարյանի գործով կալանքի միջնորդություն ներկայացնելու օրը փոխվել է քննչական խմբի ղեկավարը, որն ուներ օբյեկտիվ քննիչի հեղինակություն, այնուհետև չներելով կալանք չներկայացնելու որոշումը՝ ազատել են աշխատանքից։

Ավելին, մեր տեղեկություններով, նույն օրը, երբ Լևոն Քոչարյանը գտնվել է հիվանդանոցում, շուրջ 10 ոստիկան մտել է հիվանդանոց՝ տեղեկացնելով, որ կա հրահանգ՝ անկախ առողջական վիճակից, տանելու դատարան, և, չնայած բժիշկների առարկությանը, Լևոն Քոչարյանը որոշել է, որ մասնակցելու է դատական նիստին։ Կալանավորման օպերացիայի մեջ մեծ մասնակցություն ունի նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օրվա իշխանությունների սիրելի դատավոր-նախագահ Մնացական Մարտիրոսյանը, որի վերաբերյալ առանձին կներկայացվեն մանրամասներ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30. 09․ 23 թ համարում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: