Արցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքը

Ամենածանր և դժվար իրավիճակում անգամ պետք է ուժ գտնել, շարունակել կյանքը, արարել և ընտանիք կազմել։ Արցախից իր ընտանիքի հետ բռնի տեղահանված Սյուզանը և շիրակցի Սերոժը այսօր նշանադրվեցին։

Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել՝ գրելով, որ «Արցախցի և շիրակցի երիտասարդների աչքալուսանքին ենք եկել՝ նոր ընտանիք է ձևավորվում»։

Վահան Թումասյանը նշում է, որ շիրակցի երիտասարդը Սերոժը և Սյուզանը Արցախում են առաջին անգամ ծանոթացել, որտեղ էլ աշխատում էր երիտասարդը։

Երբ Ադրբեջանը բռնի օկուպացրեց Արցախի Հանրապետությունը, Սյուզանի ընտանիքը բռնի տեղահանվեց։ Սերոժի ընտանիքն այստեղ հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքին։ Այս մի քանի օրվա ընթացքում էլ որոշել են նոր ընտանիք կազմել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: