Արցախցի Նարեն այսօր գնաց դպրոց

Արցախցի Նարեն այսօր գնաց դպրոց …

«Երեխեքը կռիվ էին անում, թե ում կողքը պիտի նստի: Արտակարգ գիտակից ու պատրաստ երեխեք են: Հոյակապ մարդիկ են տնօրենը, Նարեի ու եղբոր դասղեկները… Խոսքեր չունեմ, միայն հուզված ու երջանիկ եմ:

— Մա՜մ, մենք պապային երկու անգամ կորցրեցինք:

— Ինչու՞, Նարե ջան, բալաս:

— Էն ժամանակ գոնե գերեզման էինք գնում իր մոտ: Հիմա էդ էլ անել չենք կարող: Ուրեմն երկրորդ անգամ կորցրեցինք:

Նարեի եղբոր դասարանում կան 3 երեխա հարազատ Ճարտարից: Իր հայրն է զոհվել 2020-ին, մյուսի` եղբայրը, երրորդի` հայրը սեպտեմբերի 19-ին»:

Արամ Գևորգյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: