Ավելի վատ է լինելու, նոր արհավիրքը քթներիս տակ է, քանի դեռ մենք չենք հասկանում`ինչի մեջ ենք. Լուիզա Ղամբարյան

Մհեր Բաղդասարյանն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանին: Լուիզան զրույցի ընթացքում խոսել է տարբեր թեմաների մասին: StarNews-ը հետևել է անկեղծ զրույցին:

Հաղորդավարը զրույցը սկսեց Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի մասին`նշելով, որ չի էլ ցանկանում իմանալ, թե ինչ է զգում Լուիզան, քանի որ պարզից էլ պարզ է: Բայց այնուամենայնիվ փորձեց խոսել տվյալ շրջանի մասին:

Լուիզան նշեց, որ հիմա բոլորս տաք ենք և դեռ չենք հասկանում`ինչ է կատարվում.

«Շոկի մեջ ենք, սթրեսի մեջ ենք, հիմա հավատավեք հեշտ է լուրջ դեմքով խոսելն այս մասին, ավելի դժվար լինելու է հետո, մենք հիմա փորձում ենք սթրեսին հակառակ պայքարել, կոչեր ենք անում, բողոքում ենք, մեղադրում ենք, ողբում ենք, բայց պետք է սթափվել և սկսել քայլեր անել»:

Մհերը փաստեց, որ Լուիզան այն դեմքերից է եզել, ով խոսել է սպասվող աղետի մասին, շատ են եղել նրան ուղղված քննադատական մեկնաբանությունները.

«Ես գիտակցում էի, որ այսպես է լինելու: Ես մարգարե չեմ, ես չեմ տիրապետում, քաղաքագիտական լուրջ հետագիծ չունեմ, բայց ես մարդ եմ, ով ունի բավարար չափի գիտակցություն, որպեսզի կարողանա իրադարձություններն ու երևույթներն իրար կողք կողքի դնելու և եզրակացություններ անելու: Հիմա էլ գիտեմ, որ էլ ավելի վատ է լինելու, նոր արհավիրքը քթներիս տակ է, քանի դեռ մենք չենք հասկանում`ինչի մեջ ենք: Գիտեմ, որ կարողանալու ենք սա էլ հաղթահարել, մենք ցեղասպանություն վերապրած ազգ ենք »:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: