Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Իսպանիա չի մեկնի նաև Իլհամ Ալիևը: Այսինքն չի կայանա Ալիև-Փաշինյան հանդիպումը:

Ֆրանսիան խափանել է Գրանադայում հնգակողմ ձևաչափով նախատեսվող հանդիպումը՝ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի ղեկավարի մասնակցությամբ։ Այն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին։

Ադրբեջանը պնդել է Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը։ Սակայն դա թույլ չտրվեց, և այս հարցում հատկապես նախանձախնդիր էին Ֆրանսիան ու Գերմանիան։

«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և, վերջապես, Շառլ Միշելի հայտարարությունները պարզ դարձրին, որ այս հարթակում տիրում է հակաադրբեջանական մթնոլորտ»,- գրում է «Մինվալը»։

Նշվում է, որ Ալիևը չի մեկնի Գրանադա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: