Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը դավաճանեց Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանեցին հայերին. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ եվրոպացի դիտորդները որդեգրել են ամենաստոր դիրքորոշումը։ Նրանք սկզբում զբաղված էին Հայաստանին ուղղված հորդորներով ու խոստումներով և պարզապես պաշտոնական Երևանին այլ ծուղակ գցեցին, իսկ հետո դարձան լուռ վկաներ, թե ինչպես է զարգանում իրավիճակը», -​ ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ Բրյուսելը լուռ հետևում էր, թե ինչպես են ռուս խաղաղապահները օգնում Հայաստան մեկնող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և հումանիտար օգնություն հասցնում տարածաշրջան։

Զախարովան մատնանշելով ԵՄ-ին՝ նկատել է, որ ՀՀ քաղաքացիներին սուտ հրահրում են ու ասում, որ իբր դավաճանվել են Ռուսաստանի կողմից։ «Չէ, Ռուսաստանը չի դավաճանել։ Ռուսաստանը միշտ եղել է այնտեղ, միշտ դադարեցրել է արյունահեղությունը այս տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսական և մարդասիրական առումով», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ հենց Եվրամիությունն է խորհուրդ տվել Երեւանին հրաժարվել Մոսկվայի միջնորդությամբ հաստատված պայմանավորվածությունների կատարումից։

«Եվրամիությունն էր, որ դավաճանեց հայերին», — եզրափակել է Զախարովան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: