«Մեր տան ճրագը վառվեց». լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմшհացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը (տեսանյութ)

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել:

Գառնիկ Խաչատրյանը եղել է ընտանիքի միակ որդին, որին պատերազմում կորցնելուց հետո ամուսինները, անցնելով դժվարությունների միջով, կրկին արու զավակ են ունեցել:

«Հոգեկան ապրումները ծանր էին, դրանց ուղեկցող առողջական խնդիրները նույնպես, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ», — անկեղծացել են ծնողները:

Փոքրիկն օրեր առաջ է լույս աշխարհ եկել, սակայն այս կարճ ժամանակում հիմնովին փոխել է ընտանեկան մթնոլորտը՝ իր հետ բերելով ապրելու նոր հույս ու լույս:

Նրան անվանակոչել են ի պատիվ եղբորը՝ Գառնիկ:

Գառնիկ Խաչատրյանը, ժամկետային զինծառայող էր, հետախույզ, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: