Թուրքիայի նախագահը խոսում է Հայաստանի խոստման մասին։ Արձանագրենք, որ ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
▫️ Դա ընկալվում է ՀՀ նկատմամբ որպես տարածքային որոշակի պահանջ և որպես արտատարածքային միջանցքի պահանջ։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ։