Նրանք, ովքեր լռում են «իսրայելական հանցագործությունների մասին», պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար և «կանգնեն պատմության դատաստանի առջև»։
Այդ մասին կառավարության նիստում ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։
Ռայիսին «խստորեն դատապարտել է որոշ երկրների և միջազգային կազմակերպությունների լռությունը Պաղեստինի ճնշված և անպաշտպան ժողովրդի դեմ Իսրայելի աննախադեպ և նողկալի հանցագործությունների առջև»։
Նա վերահաստատել է Իսլամական Հանրապետության «Պաղեստինի ժողովրդին աջակցելու հաստատակամ ու հստակ քաղաքականությունը»:
Իրանի նախագահն ասել է, որ «Իսրայելի կողմից Գազայի բնակավայրերի ռմբակոծումը և կենսական ապրանքների հասանելիության բացակայությունը կհանգեցնեն աղետալի հետևանքների»։