Բախում ՝ ակցիայի մասնակիցների և Շահրամանյանի աշխատակազմի ղեկավարի միջև․ պատռել են նրա պիջակը

Լարված իրավիճակ էր ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության մոտ: Բախում տեղի ունեցավ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ղեկավարի և արցախցի ցուցարարների միջև, որից հետո քաշքշուկ սկսվեց։

Ակցիայի մասնակիցները ծեծեցին ղեկավար Կարեն Շահրամանյանին՝ պատռելով նրա հագուստը։

Նշենք նաև, որ մեծ թվով ոստիկաններ են ժամանել դեպքի վայր, կան բերման ենթարկվածներ։

Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։

Նրանք մտել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։

Մի խումբ արցախցիներ հանդիպել էին Շահրամանյանի հետ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում